воскресенье, 25 ноября 2012 г.

Գրերի գյուտից մինչև գրատպություն

 Այո՛, մենք  կայինք նրանից  առաջ,
Քիչ թե  շատ՝  կար  հաց,
Եվ  ունեինք  ջուր,
Սակայն նա  եկավ,  որ  սնու՜նդ  սնունդ  դառնա,  
Ծնվեց,  որ  ծնենք,
Եղավ,  որ  լինենք,
Եվ  անմահացավ,  
Որ  անմահանանք...


     Օրերս    ՙԳրերի գյուտից մինչև գրատպություն՚   մրցույթ-փառատոնի  շրջանակներում դպրոցում  տեղի  ունեցավ   անմոռանալի  միջոցառում:

среда, 21 ноября 2012 г.

Մեր ուժը մեր միասնության մեջ է

Նոյեմբերի  14-ին  սովորականից  ավելի  ոգևորություն  էր  տիրում  աշխորհրդի  սենյակում:  Հավաքվել  էր  աշխորհրդի  ամբողջ  կազմը:  Նրանք  միաբերան  որոշեցին  կոչով  դիմել  դպրոցի  բոլոր  աշակերտներին  և  մասնակից  դառնալ  ՙՀայաստան՚  համահայկական  հիմնադրամի  նախաձեռնությանը:   Արագ  գրի  առան  կոչը  և  շտապեցին  ռադիոյով  հաղորդել  իրենց  մտադրության մասին:
«Սիրելի  աշակերտներ,  նոյեմբերի  22-ին  մեկնարկում  է «Հայաստան» համահայկական  հիմնադրամի  կազմակերպած  հեռուստամարաթոնը,  որը  եզրափակում  է  համահայկական  դրամահավաքը: Հանգանակված  գումարները  կուղղվեն  ՀՀ  սահմանամերձ  և  ԼՂՀ  գյուղական  շրջաններում  համայնքային  կենտրոնների  կառուցմանը:   Դպրոցի  աշակերտական  խորհուրդը  կոչ  է  անում  աջակցել  այդ  նախաձեռնությանը  և  մասնակից դառնալ  հավաքական  ուժով  մեր  հայրենիքը  շենացնելու  գործին:» 
Նրանց ոգևորությունը  փոխանցվեց  աշակերտներին,  ինչու  չէ,  նաև  ուսուցիչներին:  Մի  քանի  օրվա  մեջ  կազմակերպվեց  դրամահավաքը,  որին  մասնակցեցին  աշակերտները,  ուսուցիչները  և  դպրոցի  ամբողջ  կոլեկտիվը:  Յուրաքանչյուրն  իր  հնարավորության  սահմաններում,  բայց  որ  գլխավորն  է,   զգալով  իր  ավանդի  խիստ  անհրաժեշտությունն  ու  կարևորությունը  մեր  հայրենիքի  գոյատևման  ու  շենացման  գործում,  հավաքվեց  50500  դրամ,  որն  էլ  փոխանցվեց  «Հայաստան»  համահայկական  հիմնադրամին:  Մենք  հպարտ  ենք,  որ  մասնակից  ենք  մեր  հայրենիքի  սահմանների,  սահմանամերձ  տարածքների  ամրապնդման  ու  շենացման  գործին:

Ռոբերտ Փալանդուզյան
Մեդիա  ակումբի  անդամ  

воскресенье, 11 ноября 2012 г.

Նախանձը լավ հատկություն է, թե՝ վատ

Բանավեճի ակումբի անդամները և  ակտիվ այլ  աշակերտներ հերթական անգամ հավաքվել էին՝  կիսելու իրենց կարծիքներն  ու  մտքերը:  Թեման ընտրել  էին  մի  քանի  ակտիվիստներ:
Հավաքվածները, ըստ իրենց  կարծիքների,  բաժանվեցին  երկու  խմբի:  Մի  խումբը  համարում  նախանձը  համարում  էր  դրական  հատկանիշ,  որը  առաջացնում  էր  մրցակցություն:  Նրանց կարծիքով  բարի  նախանձ  ունեցող  մարդիկ  միշտ  ձգտում  են  կատարելության,  ցանկանում  են  լինել  առաջինն ու  ամենալավը:
Մյուս  խմբի  կարծիքով,  ինչպիսի  որակավորում  էլ  տրվի  նախանձին՝   այն  բացասական  հատկանիշ  է:  Պարտադիր չէ  ուրիշին  նախանձելով  ձգտել  ավելիին,  կարելի  է  ուղղակի  լինել  բարի,  ուրախանալ  ուրիշի  հաջողություններով:  Երբեք  ուրիշի  նվաճումները  իրենց  անհաջողությունները  չհամարել:
    Բանավեճի  մասնակիցները  շատ  ակտիվ  էին:  Նրանցից  յուրաքանչյուրը  ցանկանում  էր ցույց  տալ,  որ  իր  տեսակետը  ճիշտ  է և  մյուսներին  փորձում  էր  համոզել:
Վերջում  բանավեճի  ակումբի  անդամները  ամփոփելով  թեման  կոչ  արեցին  բոլոր  ներկաներին  լինել  բարի,  ուրախանալ  շրջապատի  ձեռքբերումներով  և  օգնել  նրանց,  ովքեր  դրա  կարիքն  ունեն: