Փոքր-ինչ անսովոր դասղեկական ժամ էր Իջևանի հ. 3 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանում: Անսովոր էր, քանզի դասն անց էին կացնում աշակերտները: Դասարանում կազմվել էին 5 խմբեր, որոնք յուրովի էին ներկայացնում Հայաստանի խորհրդանիշները:Չնայած նրան, որ խմբերը աշխատել էին առանձին-առանձին, և միմյանցից փոքր-ինչ գաղտնի, ոչ մեկը մյուսին չէին կրկնում: Նշենք, որ դասը անց էր կացվում ռուսաց լեզվով:Երեխաները ներկայացրին պետական և կենդանի խորհրդանիշների ընդունման, ստեղծման և պատմական այլ տեղեկություններ: Ներկայացումից, ասմունքից ու երգից բացի, նրանք խորհրդանիշները ներկայացրել էին նկարների օգնությամբ:
Դասին ներկա էին դպրոցի կազմակերպիչ Ս. Մկրտումյանը և ուսուցիչներ: Նրանք շնորհակալություն հայտնեցին երեխաներին այդքան հաճելի ակնթարթներ պարգևելու համար: Հատուկ գովասանքի արժանացավ դասղեկ Կարինե Շաքարյանը երեխաների մեջ ինքնուրույն ու ստեղծագործական մտածողություն, կազմակերպչական հմտություններ ձևավորելու համար:




Комментариев нет:
Отправить комментарий