среда, 25 апреля 2012 г.

Ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին...

  Մեծ Եղեռնի  97-րդ տարելիցին  նվիրված  միջոցառում  էր  կազմակերպվել  5 ա  դասարանում  /դասղեկ Անահիտ Խեմչյան/:
Միջոցառման  ընթացքում  երեխաները  կարևոր  տեղեկություններ  ներկայացրին  Եղեռնի  դեպքերի,  թուրքերի  վայրագությունների  և  համայն  աշխարհի  լռության  մասին...
  Միջոցառման ընթացքում  հնչեցին  բանաստեղծություններ  նվիրված  Մեծ  Եղեռնի  զոհերի  հիշատակին:  Հնչեցին  նաև  Եղեռնին  զոհ  դարձած  մեր  մեծերի  ստեղծագործությունները:  Բեմադրվեցին  դրվագներ  Գրիգոր  Զոհրապի  և  Կոմիտասի  կյանքից:
  Ասմունքն  ընդհատվում  էր  հայրենասիրական  երգ  ու  պարով,  իսկ  Կոմիտասի  անմահ  ստեղծագործությունները  կարծես  զգացնել  էին  տալիս  այն  եղեռնական  օրերի  ցավն  ու  վիշտը:
Երեխաների  շուրթերով  մեկ  անգամ  ևս  հնչեց,  որ  այդ  ազգային  ցավն  ու  մորմոքը  տարիների  ընթացքում  չեն  մոռացվել:  Նրանք  համայն  մարդկությանը  զգոնության  կոչ  արեցին.  «Ճանաչե'ք  և  դատապարտե'ք  այդպիսի  ոճրագործությունները`  հետագայում  չկրկնվելու  համար»

Комментариев нет:

Отправить комментарий