четверг, 16 июня 2011 г.

Մեր հավատարիմ ուղեկից գիրքը

Օրերս  դպրոցում  տեղի  ունեցավ  մանկավարժական  խորհրդի  նիստ:   Օրակարգային   հարցերից   մեկը   հետաքրքիր  դասեր  անցկացնելու  նպատակով ժամանակակից  տեխնոլոգիաների   արդյունավետ  օգտագործում   էր  :  Ինչպես  նշեց   զեկուցող  Մարիամ  Այդինյանը,   համացանցը  լեցուն  է   կրթական   ռեսուրսներով,   կարևոր  է  օգտագործել  պիտանին,  տեղյակ  լինել  այդ  ռեսուրսների  լինելիության  մասին:   Եվ  ինչու  չէ,  նաև  ավելացնել  այդ  ռեսուսները  սեփական  փորձով  ստեղծած  նյութերով:
Քննարկումներից  հետո  նշվեցին  այն  ուսումնական  կայքերի  անվանումները,  որոնք  հնարավորություն  կտան  ուսուցիչներին   օգտագործել  բազմաբնույթ  կրթական  ռեսուրսներ /www.safe.am,  www.armedu.am, www.aniedu.am,  www.mediaeducation.am և  այլն/:
Ներկայացվեց   նաև  <Իմ  մասին>  ծրագրի  շրջանակներում  ստեղծվելիք  բլոգների  մասին,  որտեղ  աշակերտները կներկայացնեն  աշակերտական  խորհրդի  աշխատանքները:  Վերջում  գրադարանին  նվիրվեց  էլեկտրոնային  գրքերի  փաթեթ,  որն  իր  մեջ  ներառում  է  մոտ  1000 տարբեր  ժանրերի գրքեր:  Գրքերը      <Իմ  մասին>  ծրագրի  նվերն  էր  դպրոցին:


пятница, 3 июня 2011 г.

Բարի երթ շրջանավարտներին


Հանրապետության  բոլոր  դպրոցներում  մեկնարկեցին  ավարտական  քննությունները:
Իջևանի N 3  հիմնական դպրոցում 47 շրջանավարտներ  ավարտական  քննություն  են  հանձնում  բնագիտություն  առարկայից:  Նրանցից  27-ը ընտրել  են  աշխարհագրություն,  իսկ   20-ը'   քիմիա  առարկաները:  Քննություններն  անց  են  կացվում  լուսավոր  և  հարմարավետ  դահլիճներում:
Դպրոցի  տնօրինությունը   շրջանավարտների   համար  ստեղծել  է  հարմարավետ  ու  նպաստավոր  պայմաններ    լիարժեք  ցուցաբերելու  իրենց  գիտելիքներն  ու  ունակությունները  տվյալ  քննական  առարկայից:
Հաջողություններ  մաղթենք  մեր  շրջանավարտներին: