четверг, 28 апреля 2016 г.

Ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի



        Իջևանի N 3 հիմնական դպրոցում աշխորհրդի անդամներն ու դպրոցի ակտիվիստները կազմակերպել էին միջոցառում նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

       Միջոցառումն սկսվեց պարային ներկայացմամբ, որը խորհրդանշում էր Ծիծեռնակաբերդի հուշակոթողն ու ավարտվեց մոմավառությամբ: Նազանի աղջիկները հեզությամբ ներկայացրին կոթողն ու առ երկինք ուղղեցին իրենց հայացքներն ու աղոթքները: Այնուհետև աշակերտները ներկայացրին մեր պատմության արյունոտ էջերը և հավատը մեր պայծառ ապագայի նկատմամբ: Երդվեցին ֆիդայիների օրինակով, որ պատվով կշարունակեն մեր նորօրյա հերոսների սխրանքները և թույլ չեն տա նոր 1915-եր…

        Աշխորհրդին աջակից և խորհրդատու էին դպրոցի ՄԿԱ կազմակերպիչ Նարին Աթաբեկյանը, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Վարդուհի Նորիկյանը և օպերատոր Մարիամ Այդինյանը:

суббота, 9 апреля 2016 г.

Հայոց արծիվներին

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

понедельник, 22 февраля 2016 г.

Հայոց բանակի 24-րդ տարեդարձ



 Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ Իջևանի N3 հիմնական դպրոցում հայտարարվել էր արիության միամսյակ:
Դպրոցում կահավորվել է դասասենյակ, որն արտացոլում է   հայոց բանակի փառապանծ ուղին: Դասասենյակը անվանակոչվել է դպրոցի նախկին սան՝  պատերազմի դաշտում արիաբար զոհված  զինվոր՝ Մելիք Փրկիչի Օքմինյանի  հիշատակին:
Հոբելյանական ամիսը եզրափակվեց տոնական միջոցառմամբ, որը կազմակերպել էր դպրոցի աշխորհուրդը  ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Աթաբեկյանի, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Վ. Նորիկյանի, զինղեկ Գ. Սառիկյանի  և օպերատոր Մ. Այդինյանի օժանդակությամբ: Միջոցառման հյուրերի կազմում էին նաև Մելիք Օքմինյանի հարազատները:  

Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից  Մելիք Օքմինյանի մորը հուշամեդալ հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը: