вторник, 20 декабря 2011 г.

Ամանորյա միջոցառումներ

Մեկնարկեցին  ամանորյա  միջոցառումները  դպրոցում...
         
                                 

           

                             
                     

      

          
                     

           

четверг, 1 декабря 2011 г.

Աշխորհրդի նախագահի վերընտրություն

   
Օրերս աշխորհրդի  նախագահի  վերընտրություն  էր  Իջևանի  հ.  3  հիմնական  դպրոցում: 
  Նախագահի  թեկնածուներ  էին  առաջադրվել  7  աշակերտներ:  Աշակերտական  ընդհանուր  ժողովում  նրանք  ներկայացրին  իրենց  նախընտրական  ծրագրերը  և  բուկլետները:       

Ընտրական հանձնախումբը մեծ ոգևորվածությամբ  էր  նախապատրաստվել  ընտրություններին:  Ցուցակները  պատրաստ  էին, քվեաթերթիկները պատրաստ  ու  ստորագրված  էին,   ընտրական տեղամասը  ձևավորված: 
Ընտրությունները  սկսվեցին  10:30-ին: 180  աշակերտից  ընտրությանը  մասնակցեցին  167-ը:  
Քվեատուփի  բացմանը  ընտրական  հանձնախմբի  հետ  ներկա  էին  նաև  <Հույսի  կամուրջ> ՀԿ-ի  ներկայացուցիչ,  դասղեկներ:  


 Ձայների  հաշվարկի արդյունքում  աշխորհրդի  նախագահ  ընտրվեց  7-րդ  բ  դասարանի  աշակերտ  Մհեր  Վահագնի  Առաքելյանը:
Շնորհավորում  ենք  Մհերին,  ցանկանում հաջողություններ  ուսման  և  հասարակական  աշխատանքում:





        

среда, 9 ноября 2011 г.

Կյանքն առանց բռնության

Նոյեմբերի  3-ին  և  11-ին  Իջևանի  հ. 3   հիմնական  դպրոցում  անցկացվեցին  սեմինարներ:  Այն  շարունակությունն  էր  ծաղկաձորյան  սեմինարների  և    նպատակ  ուներ  աշակերտներին  ծանոթացնել   բռնության   տեսակներին,  նրա  դեմ  պայքարի  միջոցներին:   Հավաքի    ամենակարևոր  նպատակն  էր  աշակերտների  մեջ  սերմանել  բարու  և  գեղեցիկի  հատիկներ    կյանքում  երբեք  բռնություն  չկիրառելու  համար:
Սեմինարին  մասնակցում  էին  աշխորհրդի  անդամները  և  շնորհալի  շատ  աշակերտներ: Սկսված  բանավեճը  ուղեկցվում  էր  կոնկրետ  օրինակների  և  ականատես  դեպքերի քննարկումով:  
  Նշվեց,  որ  նոյեմբերի  19-ը  բռնության  դեմ  պայքարի  միջազգային  օրն  է:  Այդ  օրվան  նվիրված  դպրոցում  հայտարարվեց    նկարների  մրցույթ  «Կյանքն  առանց  բռնության»  թեմայով:

Սեմինարի  կազմակերպիչներն  ու  մասնակիցները  որոշեցին  սեմինարներին  մասնակից  դարձնել  նաև  ծնողխորհրդի  անդամներին,  հետագայում  ունկնդիրների  և  մասնակիցների  շրջանակը  էլ  ավելի  լայնացնելու  նպատակով:

воскресенье, 25 сентября 2011 г.

Բաց դաս


Փոքր-ինչ  անսովոր  դասղեկական  ժամ  էր  Իջևանի  հ. 3  հիմնական  դպրոցի  9-րդ  բ  դասարանում:  Անսովոր  էր,  քանզի  դասն  անց  էին  կացնում  աշակերտները:  Դասարանում  կազմվել  էին  5  խմբեր,  որոնք  յուրովի  էին  ներկայացնում    Հայաստանի  խորհրդանիշները:Չնայած  նրան,  որ  խմբերը  աշխատել  էին  առանձին-առանձին,  և  միմյանցից  փոքր-ինչ  գաղտնի,   ոչ  մեկը  մյուսին  չէին  կրկնում:  Նշենք,  որ  դասը  անց  էր  կացվում  ռուսաց  լեզվով:
Խմբերից  մեկը  բեմականացրել  էր  սովորական  մի  դաս,  որը     սկսվում  էր    պետական  խորհրդանիշ`  ՀՀ  օրհներգով:  Այնուհետև  ներկայացվում  են  խորհրդանիշները` Արարատ  սարը,  խաչքարը,   նուռը  և  խաղողը:  Դասը  ավարտվում  է    Հայաստանին  դեպի  առաջ  մղող  հաղթական  երգով:

Երեխաները   ներկայացրին պետական  և  կենդանի  խորհրդանիշների  ընդունման,  ստեղծման  և  պատմական  այլ   տեղեկություններ:    Ներկայացումից,  ասմունքից  ու  երգից  բացի,  նրանք  խորհրդանիշները   ներկայացրել  էին    նկարների  օգնությամբ:
Դասին   ներկա  էին  դպրոցի  կազմակերպիչ  Ս.  Մկրտումյանը  և  ուսուցիչներ:  Նրանք    շնորհակալություն  հայտնեցին  երեխաներին  այդքան  հաճելի  ակնթարթներ  պարգևելու  համար:  Հատուկ  գովասանքի  արժանացավ  դասղեկ  Կարինե  Շաքարյանը   երեխաների  մեջ  ինքնուրույն  ու  ստեղծագործական  մտածողություն,  կազմակերպչական  հմտություններ  ձևավորելու  համար:

вторник, 20 сентября 2011 г.

Անկախ Հայաստանը մենք ենք

ՀՀ  օրհներգի  հնչյունների  ներքո  սկսվեց անկախության 20-ամյակին  նվիրված  տոնական  միջոցառումը:  Հանդիսության  պատվավոր  «հյուրերն»  էին  ազգային  հերոսներ  Վարդան  Մամիկոնյանը,  Գարեգին  Նժդեհը,  Վազգեն  Սարգսյանն  ու  Մոնթե  Մելքոնյանը:  Նրանք  իրենց  պատգամներով  ու  խորհուրդներով  երեխաներին  սովորեցնում  էին սիրել  հայ  գիրն  ու  գրականությունը,  անաղարտ  պահել  մայրենին,  ամուր  պաշտպանել  հող  հայրենին:  Եվ  որ  ամենակարևորն  է`  պահպանել  հերոսների  արյամբ  ձեռք  բերված  անկախությունը: 1918 թ. մայիսի 28-ին մենք  ձեռք  բերեցինք  անկախություն,  բայց  այն  երկար պահպանել    մեզ  չհաջողվեց:

  Միջոցառումը  համեմված  էր  ազգային  երգ  ու  պարով:
Շնորհավորելով  աշակերտներին,  ուսուցիչներին  և  ծնողներին  անկախության  20  ամյակի  առթիվ,  տնօրեն  Վ, Ստեփանյանը մաղթեց  բոլորին  անամպ  երկինք,  ստեղծագործ  աշխատանք  ազատ,  անկախ  հայրենիքում:  Նա  ներկաների անունից   շնորհակալություն  հայտնեց  միջոցառման  բոլոր  կազմակերպիչներին  և  աշակերտներին:  Հատուկ   շնորհակալություն  դպրոցի  կազմակերպիչ  Սուսաննա  Մկրտումյանին,  երգչախմբի  ղեկավար  Գայանե  Ղուլարյանին  և  օպերատոր  Մարիամ  Այդինյանին:

четверг, 1 сентября 2011 г.

Գիտելիքը հզոր զենք է

Սեպտեմբերի  1-յան  ավանդական  տոնախմբություն  էր  դպրոցի  բակում: Տոնի  մասնակիցներին  իրենց  բարեմաղթանքներով  շնորհավորեցին  դպրոցի  տնօրեն  Վ.  Ստեփանյանը,  Տավուշի  մարզպետ   Ա.  Ղուլարյանը, փոխմարզպետ  Լ.  Սարգսյանը,   գնդապետ  Մախսուդյանը,  ուսուցիչներ    և  աշակերտներ:
Նրանք   առանձնահատուկ  ջերմությամբ  շնորհավորեցին  առաջին  դասարանցիներին,  նրանց  ծնողներին,  տատիկներին  ու  պապիկներին:  Նրանք  էլ  կարծես  մանկացել  ու  վերհիշում  էին  իրենց  դպրոցական  առաջին  օրը:

четверг, 16 июня 2011 г.

Մեր հավատարիմ ուղեկից գիրքը

Օրերս  դպրոցում  տեղի  ունեցավ  մանկավարժական  խորհրդի  նիստ:   Օրակարգային   հարցերից   մեկը   հետաքրքիր  դասեր  անցկացնելու  նպատակով ժամանակակից  տեխնոլոգիաների   արդյունավետ  օգտագործում   էր  :  Ինչպես  նշեց   զեկուցող  Մարիամ  Այդինյանը,   համացանցը  լեցուն  է   կրթական   ռեսուրսներով,   կարևոր  է  օգտագործել  պիտանին,  տեղյակ  լինել  այդ  ռեսուրսների  լինելիության  մասին:   Եվ  ինչու  չէ,  նաև  ավելացնել  այդ  ռեսուսները  սեփական  փորձով  ստեղծած  նյութերով:
Քննարկումներից  հետո  նշվեցին  այն  ուսումնական  կայքերի  անվանումները,  որոնք  հնարավորություն  կտան  ուսուցիչներին   օգտագործել  բազմաբնույթ  կրթական  ռեսուրսներ /www.safe.am,  www.armedu.am, www.aniedu.am,  www.mediaeducation.am և  այլն/:
Ներկայացվեց   նաև  <Իմ  մասին>  ծրագրի  շրջանակներում  ստեղծվելիք  բլոգների  մասին,  որտեղ  աշակերտները կներկայացնեն  աշակերտական  խորհրդի  աշխատանքները:  Վերջում  գրադարանին  նվիրվեց  էլեկտրոնային  գրքերի  փաթեթ,  որն  իր  մեջ  ներառում  է  մոտ  1000 տարբեր  ժանրերի գրքեր:  Գրքերը      <Իմ  մասին>  ծրագրի  նվերն  էր  դպրոցին:


пятница, 3 июня 2011 г.

Բարի երթ շրջանավարտներին


Հանրապետության  բոլոր  դպրոցներում  մեկնարկեցին  ավարտական  քննությունները:
Իջևանի N 3  հիմնական դպրոցում 47 շրջանավարտներ  ավարտական  քննություն  են  հանձնում  բնագիտություն  առարկայից:  Նրանցից  27-ը ընտրել  են  աշխարհագրություն,  իսկ   20-ը'   քիմիա  առարկաները:  Քննություններն  անց  են  կացվում  լուսավոր  և  հարմարավետ  դահլիճներում:
Դպրոցի  տնօրինությունը   շրջանավարտների   համար  ստեղծել  է  հարմարավետ  ու  նպաստավոր  պայմաններ    լիարժեք  ցուցաբերելու  իրենց  գիտելիքներն  ու  ունակությունները  տվյալ  քննական  առարկայից:
Հաջողություններ  մաղթենք  մեր  շրջանավարտներին: 

понедельник, 16 мая 2011 г.

405 թվականին  ամառային  մի  օր  ցնծության  մեջ  էր  Հայաստան  աշխարհը:  Այդ  օրը  Սահակ  Պարթև  կաթողիկոսը և  ողջ  ժաղովուրդը  դիմավորում  էին  Մեսրոպ  Մաշտոցին:  Նա  վերադառնում  էր  արտասահմանից`  բերելով  իր  երկնած  այբուբենը,  հայոց  այբուբենը:
Եվ  այդ  տոնը  շարունակվեց  դարեր  ու  դարեր...
Այդ  տոնի  շարունակությունն  էր  դպրոցի  առաջին  ա  դասարանի  <Այբբենարանի  հրաժեշտ>  միջոցառումը,  որ  կայացավ  2011 թ. մայիսի  13-ին:  Տոնական  զարդարված  հանդիսությունների  դահլիճում  թոթովախոս  մանուկները  իրենց  երախտիքի  խոսքն  էին  ուղղում  հայերենի  առաջին  ուսուցչին,  իրենց  առաջին  ուսուցչուհուն`  Քրիստինե  Առաքելյանին:  Նրանք  երդվում  էին  անաղարտ   պահել  մայրենին,  սրբորեն  պահպանել  նախնիների սուրբ  ժառանգությունը:  Միջոցառումը  ընդմիջվում  էր  ուրախ  երգ  ու  պարով:

Սիրելի  փոքրիկներին  իր  շնորհավորանքի ջերմ խոսքերն ուղղեց  դպրոցի  տնօրեն  Վ.  Ստեփանյանը:   


вторник, 10 мая 2011 г.

Նվիրվում է մեծ հաղթանակի 66-ամյակին

2011թ.  մայիսի  7-ին  դպրոցի  միջոցառումների  դահլիճում  անցակացվեց    միջոցառում  7   Ա  դասարանի  աշակերտների  կողմից:  Այն  կազմակերպվել  դասղեկ  Ս.  Սիմոնյանի  նախաձեռնությամբ  և  նվիրված  էր  Մեծ  Հայրենականի և  Շուշիի   հաղթանակներին:
Միջոցառման  մասնակիցները  լռությամբ  հարգեցին  բոլոր  այն  հերոսների  հիշատակը,  որոնք  իրենց  կյանքը  չխնայեցին  հանուն  այսօրվա  խաղաղ  երկնքի:

понедельник, 2 мая 2011 г.






 

Ապրիլի   29-ին  առաջին  Բ  դասարանում  այբեննարանի հրաժեշտի  միջոցառում  էր: Տոնական  զարդարված  դասասենյակում  հավաքվել  էին  չքնաղ  ծաղիկները,  իմաստուններն  ու  անգետիկները,  հեքիաթի  հայտնի  հերոսները:
Հպարտ  էին  նրանք, ուրախ  և  հուզված: