Նոյեմբերի 3-ին և 11-ին Իջևանի հ. 3 հիմնական դպրոցում անցկացվեցին սեմինարներ: Այն շարունակությունն էր ծաղկաձորյան սեմինարների և նպատակ ուներ աշակերտներին ծանոթացնել բռնության տեսակներին, նրա դեմ պայքարի միջոցներին: Հավաքի ամենակարևոր նպատակն էր աշակերտների մեջ սերմանել բարու և գեղեցիկի հատիկներ կյանքում երբեք բռնություն չկիրառելու համար:
Սեմինարին մասնակցում էին աշխորհրդի անդամները և շնորհալի շատ աշակերտներ: Սկսված բանավեճը ուղեկցվում էր կոնկրետ օրինակների և ականատես դեպքերի քննարկումով:
Նշվեց, որ նոյեմբերի 19-ը բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ օրվան նվիրված դպրոցում հայտարարվեց նկարների մրցույթ «Կյանքն առանց բռնության» թեմայով:
Սեմինարի կազմակերպիչներն ու մասնակիցները որոշեցին սեմինարներին մասնակից դարձնել նաև ծնողխորհրդի անդամներին, հետագայում ունկնդիրների և մասնակիցների շրջանակը էլ ավելի լայնացնելու նպատակով:

Комментариев нет:
Отправить комментарий