четверг, 26 апреля 2012 г.

Զարմանալի, հնամենի, հիանալի լեզու

       

      5 բ դասարանում /մայրենիի  ուսուցչուհի Ռայա Վարդազարյան/ Մեծ Եղեռնի  տարելիցի  նախօրյակին   տեղի  ունեցավ «Զարմանալի, հնամենի, հիանալի լեզու»   մրցույթ-ստուգատեսը: Մրցույթի  նպատակներից  մեկն  է`  սիրել  ու  սովորել  մայրենի  լեզուն:  
     
         

     Խմբային  աշխատանքի  յուրատեսակ  այս  ձևը  շատ  են  սիրում  երեխաները:  Մրցույթի  այս  ձևը  ստիպում  է  բոլորին,  որ   ձգտեն   ու  հաղթեն,  գրեն  ու  արտասանեն  ճիշտ:

Հավելենք,  որ  մրցույթը  նվիրված  էր  Մեծ  Եղեռնի  զոհերի հիշատակին:  Ճիշտ  գրելով և  արտասանելով  հայերեն,  հստակ  իմանալով  մեր  ազգի  մեծամեծների  ստեղծագործությունները,  մեր  երեխաները  ևս  մեկ  անգամ  ապացուցեցին,  որ  որքան  էլ  սուր  լինի  թուրքի  յաթաղանը,  հայը  միշտ  կա  և  կլինի,  քանզի  ունի  նման  իմաստուն  զավակներ: 

среда, 25 апреля 2012 г.

Ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին...

  Մեծ Եղեռնի  97-րդ տարելիցին  նվիրված  միջոցառում  էր  կազմակերպվել  5 ա  դասարանում  /դասղեկ Անահիտ Խեմչյան/:
Միջոցառման  ընթացքում  երեխաները  կարևոր  տեղեկություններ  ներկայացրին  Եղեռնի  դեպքերի,  թուրքերի  վայրագությունների  և  համայն  աշխարհի  լռության  մասին...
  Միջոցառման ընթացքում  հնչեցին  բանաստեղծություններ  նվիրված  Մեծ  Եղեռնի  զոհերի  հիշատակին:  Հնչեցին  նաև  Եղեռնին  զոհ  դարձած  մեր  մեծերի  ստեղծագործությունները:  Բեմադրվեցին  դրվագներ  Գրիգոր  Զոհրապի  և  Կոմիտասի  կյանքից:
  Ասմունքն  ընդհատվում  էր  հայրենասիրական  երգ  ու  պարով,  իսկ  Կոմիտասի  անմահ  ստեղծագործությունները  կարծես  զգացնել  էին  տալիս  այն  եղեռնական  օրերի  ցավն  ու  վիշտը:
Երեխաների  շուրթերով  մեկ  անգամ  ևս  հնչեց,  որ  այդ  ազգային  ցավն  ու  մորմոքը  տարիների  ընթացքում  չեն  մոռացվել:  Նրանք  համայն  մարդկությանը  զգոնության  կոչ  արեցին.  «Ճանաչե'ք  և  դատապարտե'ք  այդպիսի  ոճրագործությունները`  հետագայում  չկրկնվելու  համար»

понедельник, 2 апреля 2012 г.

Յուրաքանչյուրը հաղթում է յուրովի

   

Արտասովոր աշխուժություն  էր  տիրում  Իջևանի  «Հույսի Կամուրջ»  ՀԿ-ի դահլիճում:  Մայրաքաղաքից  ժամանել  էր  թատերական  խումբ,  որն  էլ  ներկայացրեց  «Յուրաքանչյուրը,  անկախ  իր  առողջական վիճակից,  կարող  է  հաղթել  իր  ձևով»  ներկայացումը:


 
      


Ներկայացումը  պատմություն  էր  մի  տղայի  մասին,  որը  չէր  կարողանում  քայլել,  բայց  ընդգրկված  էր  ֆուտբոլային  թիմում:  Մրցման  ժամանակ  նա  չի  կարողանում  խաղադաշտում  աջակցել  ընկերներին,  բայց  իր  օգտակար  խորհուրդներով  օգնում  է  թիմին:  Նրանք  հաղթում  են:  
Այո,  այդ  տղան  էլ  է  հաղթում,  հաղթում  է  իր  ձևով`  յուրովի:

մեդիա  ակումբից`
Արփինե  Վերանյան 
Ռոբերտ  Փալանդուզյան