четверг, 3 мая 2012 г.

Ի՞նչ է կոնֆլիկտը


  Դասղեկի  ժամ  էր  9բ դասարանում (դասղեկ Կարինե Շաքարյան):   Դասը  «Կոնֆլիկտ»  թեմայի  ամփոփումն  էր,  թեման`  արդիական  և  առօրեական:

 Նախ  աշակերտները  ներկայացրին,  թե  ի՞նչ  է  կոնֆլիկտը,  կոնֆլիկտի թեժացման մակարդակները,  կոնֆլիկտային  իրավիճակներին  բնորոշ  վարվելակերպի  ոճերը  և  կոնլիկտների  խաղաղ  լուծման  հմտությունները:  Նրանք  նշեցին  կոնֆլիկտի  հոմանիշներն  ու  հականիշները:
 Դասարանը  բաժանված  էր  խմբերի:   Յուրաքանչյուր  խումբ  զարմանալի  ու  հաճելի  վարպետությամբ  ու  դերասանությամբ  ներկայացրեց  առօրեական    կոնֆլիկտի  մի  իրավիճակ:  Յուրովի  էլ  տրվեց տվյալ   կոնֆլիկտի  խաղաղ  լուծում:


Դասի  վերջում  ի դեմ  ամենամեծ  կոնֆլիկտի`  պատերազմի,  և  ի  հավատարմություն  ճապոնուհի  Սադակոյի  նրանք  իրենց  պատրաստած  թղթե  կռունկները  բաժանեցին  դասին  ներկա  ուսուցիչներին:  
 
Դասի   նպատակը    բոլոր  կոնֆլիկտների  խաղաղ  լուծման  հմտությունների և  կարողությունների  ձեռքբերումն  էր:   Եվ  բոլոր  ներկաների  կարծիքով  աշակերտները  ձեռք  էին  բերել  այդ   հմտությունները  շատ  սիրելի  դասղեկի  օգնությամբ,  մնում  է  այդ  կարողությունները  օգտագործել  ապագայում: