Նախ աշակերտները ներկայացրին, թե ի՞նչ է կոնֆլիկտը, կոնֆլիկտի թեժացման մակարդակները, կոնֆլիկտային իրավիճակներին բնորոշ վարվելակերպի ոճերը և կոնլիկտների խաղաղ լուծման հմտությունները: Նրանք նշեցին կոնֆլիկտի հոմանիշներն ու հականիշները:
Դասարանը բաժանված էր խմբերի: Յուրաքանչյուր խումբ զարմանալի ու հաճելի վարպետությամբ ու դերասանությամբ ներկայացրեց առօրեական կոնֆլիկտի մի իրավիճակ: Յուրովի էլ տրվեց տվյալ կոնֆլիկտի խաղաղ լուծում:
Դասի վերջում ի դեմ ամենամեծ կոնֆլիկտի` պատերազմի, և ի հավատարմություն ճապոնուհի Սադակոյի նրանք իրենց պատրաստած թղթե կռունկները բաժանեցին դասին ներկա ուսուցիչներին:
Դասի նպատակը բոլոր կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտությունների և կարողությունների ձեռքբերումն էր: Եվ բոլոր ներկաների կարծիքով աշակերտները ձեռք էին բերել այդ հմտությունները շատ սիրելի դասղեկի օգնությամբ, մնում է այդ կարողությունները օգտագործել ապագայում:
Комментариев нет:
Отправить комментарий