405 թվականին ամառային մի օր ցնծության մեջ էր Հայաստան աշխարհը: Այդ օրը Սահակ Պարթև կաթողիկոսը և ողջ ժաղովուրդը դիմավորում էին Մեսրոպ Մաշտոցին: Նա վերադառնում էր արտասահմանից` բերելով իր երկնած այբուբենը, հայոց այբուբենը:
Եվ այդ տոնը շարունակվեց դարեր ու դարեր...
Այդ տոնի շարունակությունն էր դպրոցի առաջին ա դասարանի <Այբբենարանի հրաժեշտ> միջոցառումը, որ կայացավ 2011 թ. մայիսի 13-ին: Տոնական զարդարված հանդիսությունների դահլիճում թոթովախոս մանուկները իրենց երախտիքի խոսքն էին ուղղում հայերենի առաջին ուսուցչին, իրենց առաջին ուսուցչուհուն` Քրիստինե Առաքելյանին: Նրանք երդվում էին անաղարտ պահել մայրենին, սրբորեն պահպանել նախնիների սուրբ ժառանգությունը: Միջոցառումը ընդմիջվում էր ուրախ երգ ու պարով:
Սիրելի փոքրիկներին իր շնորհավորանքի ջերմ խոսքերն ուղղեց դպրոցի տնօրեն Վ. Ստեփանյանը: