Показаны сообщения с ярлыком իջևանի 3 դպրոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком իջևանի 3 դպրոց. Показать все сообщения

суббота, 9 апреля 2016 г.

Հայոց արծիվներին

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

пятница, 25 апреля 2014 г.

Հիշում ու սգում ենք

Վշտեր կան, որոնց մոռացումը  վարդեր կբանա կենաց պարտեզում.
Վշտեր կան, սակայն, որոնց մոռացումը մայր է նոր վշտերի…

1915թ. անջնջելի հետք է թողել հայոց պատմության մեջ:  Այն այդ պատմության ամենաողբերգական էջն է,  որը մոռանալ հնարավոր չէ: 99 տարի է հայ ժողովուրդը աշխարհի բոլոր ծայրերում իր ձայնն է բարձրացնում աշխարհի խիղճն արթնացնելու և հատուցում ստանալու ակնկալիքով (չնայած հատուցումը չի բուժի վերքերը,  որոնք տարիների ընթացքում սպիի չեն վերածվել, որովհետև անընդհատ նույն տաճիկը թարմացնում է այդ վերքը): 
Աշխարհի խղճի ու անտարբերության վրա էին դրել իրենց հույս Հիտլերն ու նրա ռազմական ապարատը, երբ սանձազերծեցին II համաշխարհային պատերազմն ու մահվան ճամբարներում (Օսվենցիմ,Բուխենվալդ) հազարավոր անմեղ  մարդկանց դատապարտեցին տանջանքների ու մահվան՝  առաջնորդվելով  Հիտլերի՝   «Այսօր ո՞վ  է հիշում հայերի ցեղասպանությունը»  խոսքով:

Եվ ասում եմ ձեզ՝ ուշացածի պես.
-Մե՜ր, նախ մեր, լոկ մե՜ր ապրածը հետո վերապրեց ինքը՝ աշխարհը համայն, երբ Վիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց.  երբ Թալեաթը ծնեց Հեբբելսին.  երբ  չեթեն իրեն էսէս անվանեց, և ենիչերին կոչվեց գեստապո…
Այսօր, երբ մենք կանգնած ենք Եղեռնի 100-ամյակի շեմին, ցավով ենք հիշում դարեր շարունակ կռվախնձոր դարձած Հայաստան աշխարհի հերոսական պատմության սև  էջը, հարգում հիշատակը 1,5 միլիոն անմեղ  զոհերի, որոնց թվում էին  100-ավոր  մտավորականներ:
Հիշում ենք, հարգում, պահանջում  ամբողջ աշխարհից  դատապարտել Օսմանյան կայսրության ոճրագործությունը:
Հիշում ենք, հարգում  հիշատակն  անմեղ  զոհերի ու ասում ի լուր աշխարհի, որ Հայաստանն ու  հայ ժողովուրդը եղել են, կան ու կլինեն…
Իջևանի N 3 հիմնական դպրոցի ՄԿԱ կազմակերպիչ Ս. Մկրտումյանը այս ոգով էր կազմակերպել ՄԵԾ ԵՂԵՌՆԻ   զոհերի հիշատակին նվիրված  միջոցառումը: Հուզիչ էր մուտքը՝  գաղթականների տեսարաններով, որը ուղեկցվում էր պարուհիների անհնազանդ ու խրոխտ պարով:  Պարի վերջում նրանք պատկերեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

четверг, 1 сентября 2011 г.

Գիտելիքը հզոր զենք է

Սեպտեմբերի  1-յան  ավանդական  տոնախմբություն  էր  դպրոցի  բակում: Տոնի  մասնակիցներին  իրենց  բարեմաղթանքներով  շնորհավորեցին  դպրոցի  տնօրեն  Վ.  Ստեփանյանը,  Տավուշի  մարզպետ   Ա.  Ղուլարյանը, փոխմարզպետ  Լ.  Սարգսյանը,   գնդապետ  Մախսուդյանը,  ուսուցիչներ    և  աշակերտներ:
Նրանք   առանձնահատուկ  ջերմությամբ  շնորհավորեցին  առաջին  դասարանցիներին,  նրանց  ծնողներին,  տատիկներին  ու  պապիկներին:  Նրանք  էլ  կարծես  մանկացել  ու  վերհիշում  էին  իրենց  դպրոցական  առաջին  օրը:

вторник, 10 мая 2011 г.

Նվիրվում է մեծ հաղթանակի 66-ամյակին

2011թ.  մայիսի  7-ին  դպրոցի  միջոցառումների  դահլիճում  անցակացվեց    միջոցառում  7   Ա  դասարանի  աշակերտների  կողմից:  Այն  կազմակերպվել  դասղեկ  Ս.  Սիմոնյանի  նախաձեռնությամբ  և  նվիրված  էր  Մեծ  Հայրենականի և  Շուշիի   հաղթանակներին:
Միջոցառման  մասնակիցները  լռությամբ  հարգեցին  բոլոր  այն  հերոսների  հիշատակը,  որոնք  իրենց  կյանքը  չխնայեցին  հանուն  այսօրվա  խաղաղ  երկնքի: