среда, 6 апреля 2011 г.

Անվտանգ ինտերնետ

Հաղորդակցման  տեխնոլոգիաների  կիրառումը  առաջադրում  է  անվտանգության  որոշակի  միջոցների  կիրառում`  ապահովություն  վիրուսներից,  կիբերհետապնդումից,  փոստաղբից  և  այլն:

    Անվտանգ  ինտերնետ:  Այսպիսին  էր  ապրիլի  6-ին  7-րդ  բ  դասարանում անցկացվող  բաց  դասի  թեման:
   Նախ  քննարկեցինք  առցանց  հաղորդակցման  ընթացքում  առաջացող  իրավիճակներ:  Աշակերտների  կողմից  տրվեցին  իրարամերժ  լուծումներ:
Քննարկումից  հետո  համացանցային  (www.safe.am) esafety kit  ծրագրի  միջոցով  ծանոթացանք  անվտանգ  ինտերնետի  ոսկե  կանոններին:  Երեխաներից  շատերը  հաջողությամբ  կատարեցին  առաջադրված  թեստային  աշխատանքները:

   Դասի  թեման  հետաքրքիր  էր  ու  արդիական:  Այն  հարցին,  թե  կօգտագործեն  այդ  կանոնները  առցանց  հաղորդակցման  ժամանակ,  երեխաներից  մի  քանիսը  արձագանքեցին  այսպես.
   << Ես  սիրում  եմ  առցանց  հաղորդակցությունը:  Հաճախակի  տեղեկույթ,  երաժշտություն  և  խաղեր  եմ  ներբեռնում:  Այսօր  ես  շատ  ավելին  սովորեցի:>>  Վահե  Վանեսյան
  <<Բավական  չէ,  որ  ես  սովորեցի:  Խորհուրդ  կտամ  նաև  իմ  ընկերներին:>> Վլադիմիր  Առաքելյան
<<Երբեք  չեմ  մտածել  անվտանգության  մասին,  քանզի  չգիտեի  վտանգների  մասին:  Արդեն  ավելի  ուշադիր  կլինեմ:>>  Ռոբերտ  Փալանդուզյան
  Դասին  ներկա  ուսուցիչները  ևս  շատ  անհայտներ  պարզեցին:  Նրանց  գոհացրեց  աշակերտների  ակտիվությունը,  տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  և  ճիշտ  որոշումներ  կայացնելու  ունակությունը:


                                                  Ինֆորմատիկայի  ուսուցչուհի  Մարիամ  Այդինյան



Комментариев нет:

Отправить комментарий