воскресенье, 25 сентября 2011 г.

Բաց դաս


Փոքր-ինչ  անսովոր  դասղեկական  ժամ  էր  Իջևանի  հ. 3  հիմնական  դպրոցի  9-րդ  բ  դասարանում:  Անսովոր  էր,  քանզի  դասն  անց  էին  կացնում  աշակերտները:  Դասարանում  կազմվել  էին  5  խմբեր,  որոնք  յուրովի  էին  ներկայացնում    Հայաստանի  խորհրդանիշները:Չնայած  նրան,  որ  խմբերը  աշխատել  էին  առանձին-առանձին,  և  միմյանցից  փոքր-ինչ  գաղտնի,   ոչ  մեկը  մյուսին  չէին  կրկնում:  Նշենք,  որ  դասը  անց  էր  կացվում  ռուսաց  լեզվով:
Խմբերից  մեկը  բեմականացրել  էր  սովորական  մի  դաս,  որը     սկսվում  էր    պետական  խորհրդանիշ`  ՀՀ  օրհներգով:  Այնուհետև  ներկայացվում  են  խորհրդանիշները` Արարատ  սարը,  խաչքարը,   նուռը  և  խաղողը:  Դասը  ավարտվում  է    Հայաստանին  դեպի  առաջ  մղող  հաղթական  երգով:

Երեխաները   ներկայացրին պետական  և  կենդանի  խորհրդանիշների  ընդունման,  ստեղծման  և  պատմական  այլ   տեղեկություններ:    Ներկայացումից,  ասմունքից  ու  երգից  բացի,  նրանք  խորհրդանիշները   ներկայացրել  էին    նկարների  օգնությամբ:
Դասին   ներկա  էին  դպրոցի  կազմակերպիչ  Ս.  Մկրտումյանը  և  ուսուցիչներ:  Նրանք    շնորհակալություն  հայտնեցին  երեխաներին  այդքան  հաճելի  ակնթարթներ  պարգևելու  համար:  Հատուկ  գովասանքի  արժանացավ  դասղեկ  Կարինե  Շաքարյանը   երեխաների  մեջ  ինքնուրույն  ու  ստեղծագործական  մտածողություն,  կազմակերպչական  հմտություններ  ձևավորելու  համար:

вторник, 20 сентября 2011 г.

Անկախ Հայաստանը մենք ենք

ՀՀ  օրհներգի  հնչյունների  ներքո  սկսվեց անկախության 20-ամյակին  նվիրված  տոնական  միջոցառումը:  Հանդիսության  պատվավոր  «հյուրերն»  էին  ազգային  հերոսներ  Վարդան  Մամիկոնյանը,  Գարեգին  Նժդեհը,  Վազգեն  Սարգսյանն  ու  Մոնթե  Մելքոնյանը:  Նրանք  իրենց  պատգամներով  ու  խորհուրդներով  երեխաներին  սովորեցնում  էին սիրել  հայ  գիրն  ու  գրականությունը,  անաղարտ  պահել  մայրենին,  ամուր  պաշտպանել  հող  հայրենին:  Եվ  որ  ամենակարևորն  է`  պահպանել  հերոսների  արյամբ  ձեռք  բերված  անկախությունը: 1918 թ. մայիսի 28-ին մենք  ձեռք  բերեցինք  անկախություն,  բայց  այն  երկար պահպանել    մեզ  չհաջողվեց:

  Միջոցառումը  համեմված  էր  ազգային  երգ  ու  պարով:
Շնորհավորելով  աշակերտներին,  ուսուցիչներին  և  ծնողներին  անկախության  20  ամյակի  առթիվ,  տնօրեն  Վ, Ստեփանյանը մաղթեց  բոլորին  անամպ  երկինք,  ստեղծագործ  աշխատանք  ազատ,  անկախ  հայրենիքում:  Նա  ներկաների անունից   շնորհակալություն  հայտնեց  միջոցառման  բոլոր  կազմակերպիչներին  և  աշակերտներին:  Հատուկ   շնորհակալություն  դպրոցի  կազմակերպիչ  Սուսաննա  Մկրտումյանին,  երգչախմբի  ղեկավար  Գայանե  Ղուլարյանին  և  օպերատոր  Մարիամ  Այդինյանին:

четверг, 1 сентября 2011 г.

Գիտելիքը հզոր զենք է

Սեպտեմբերի  1-յան  ավանդական  տոնախմբություն  էր  դպրոցի  բակում: Տոնի  մասնակիցներին  իրենց  բարեմաղթանքներով  շնորհավորեցին  դպրոցի  տնօրեն  Վ.  Ստեփանյանը,  Տավուշի  մարզպետ   Ա.  Ղուլարյանը, փոխմարզպետ  Լ.  Սարգսյանը,   գնդապետ  Մախսուդյանը,  ուսուցիչներ    և  աշակերտներ:
Նրանք   առանձնահատուկ  ջերմությամբ  շնորհավորեցին  առաջին  դասարանցիներին,  նրանց  ծնողներին,  տատիկներին  ու  պապիկներին:  Նրանք  էլ  կարծես  մանկացել  ու  վերհիշում  էին  իրենց  դպրոցական  առաջին  օրը: