вторник, 20 сентября 2011 г.

Անկախ Հայաստանը մենք ենք

ՀՀ  օրհներգի  հնչյունների  ներքո  սկսվեց անկախության 20-ամյակին  նվիրված  տոնական  միջոցառումը:  Հանդիսության  պատվավոր  «հյուրերն»  էին  ազգային  հերոսներ  Վարդան  Մամիկոնյանը,  Գարեգին  Նժդեհը,  Վազգեն  Սարգսյանն  ու  Մոնթե  Մելքոնյանը:  Նրանք  իրենց  պատգամներով  ու  խորհուրդներով  երեխաներին  սովորեցնում  էին սիրել  հայ  գիրն  ու  գրականությունը,  անաղարտ  պահել  մայրենին,  ամուր  պաշտպանել  հող  հայրենին:  Եվ  որ  ամենակարևորն  է`  պահպանել  հերոսների  արյամբ  ձեռք  բերված  անկախությունը: 1918 թ. մայիսի 28-ին մենք  ձեռք  բերեցինք  անկախություն,  բայց  այն  երկար պահպանել    մեզ  չհաջողվեց:

  Միջոցառումը  համեմված  էր  ազգային  երգ  ու  պարով:
Շնորհավորելով  աշակերտներին,  ուսուցիչներին  և  ծնողներին  անկախության  20  ամյակի  առթիվ,  տնօրեն  Վ, Ստեփանյանը մաղթեց  բոլորին  անամպ  երկինք,  ստեղծագործ  աշխատանք  ազատ,  անկախ  հայրենիքում:  Նա  ներկաների անունից   շնորհակալություն  հայտնեց  միջոցառման  բոլոր  կազմակերպիչներին  և  աշակերտներին:  Հատուկ   շնորհակալություն  դպրոցի  կազմակերպիչ  Սուսաննա  Մկրտումյանին,  երգչախմբի  ղեկավար  Գայանե  Ղուլարյանին  և  օպերատոր  Մարիամ  Այդինյանին:

Комментариев нет:

Отправить комментарий