пятница, 25 апреля 2014 г.

Հիշում ու սգում ենք

Վշտեր կան, որոնց մոռացումը  վարդեր կբանա կենաց պարտեզում.
Վշտեր կան, սակայն, որոնց մոռացումը մայր է նոր վշտերի…

1915թ. անջնջելի հետք է թողել հայոց պատմության մեջ:  Այն այդ պատմության ամենաողբերգական էջն է,  որը մոռանալ հնարավոր չէ: 99 տարի է հայ ժողովուրդը աշխարհի բոլոր ծայրերում իր ձայնն է բարձրացնում աշխարհի խիղճն արթնացնելու և հատուցում ստանալու ակնկալիքով (չնայած հատուցումը չի բուժի վերքերը,  որոնք տարիների ընթացքում սպիի չեն վերածվել, որովհետև անընդհատ նույն տաճիկը թարմացնում է այդ վերքը): 
Աշխարհի խղճի ու անտարբերության վրա էին դրել իրենց հույս Հիտլերն ու նրա ռազմական ապարատը, երբ սանձազերծեցին II համաշխարհային պատերազմն ու մահվան ճամբարներում (Օսվենցիմ,Բուխենվալդ) հազարավոր անմեղ  մարդկանց դատապարտեցին տանջանքների ու մահվան՝  առաջնորդվելով  Հիտլերի՝   «Այսօր ո՞վ  է հիշում հայերի ցեղասպանությունը»  խոսքով:

Եվ ասում եմ ձեզ՝ ուշացածի պես.
-Մե՜ր, նախ մեր, լոկ մե՜ր ապրածը հետո վերապրեց ինքը՝ աշխարհը համայն, երբ Վիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց.  երբ Թալեաթը ծնեց Հեբբելսին.  երբ  չեթեն իրեն էսէս անվանեց, և ենիչերին կոչվեց գեստապո…
Այսօր, երբ մենք կանգնած ենք Եղեռնի 100-ամյակի շեմին, ցավով ենք հիշում դարեր շարունակ կռվախնձոր դարձած Հայաստան աշխարհի հերոսական պատմության սև  էջը, հարգում հիշատակը 1,5 միլիոն անմեղ  զոհերի, որոնց թվում էին  100-ավոր  մտավորականներ:
Հիշում ենք, հարգում, պահանջում  ամբողջ աշխարհից  դատապարտել Օսմանյան կայսրության ոճրագործությունը:
Հիշում ենք, հարգում  հիշատակն  անմեղ  զոհերի ու ասում ի լուր աշխարհի, որ Հայաստանն ու  հայ ժողովուրդը եղել են, կան ու կլինեն…
Իջևանի N 3 հիմնական դպրոցի ՄԿԱ կազմակերպիչ Ս. Մկրտումյանը այս ոգով էր կազմակերպել ՄԵԾ ԵՂԵՌՆԻ   զոհերի հիշատակին նվիրված  միջոցառումը: Հուզիչ էր մուտքը՝  գաղթականների տեսարաններով, որը ուղեկցվում էր պարուհիների անհնազանդ ու խրոխտ պարով:  Պարի վերջում նրանք պատկերեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:


Հնչեցին հատվածներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն», «Եռագույն պատարագ»,  Շիրազի  «Հայոց դանթեական»  պոեմներից և քառյակներ Շիրազի պոեզիայից:  Ասմունքն ընդմիջվում էր  երգչախմբի (ղեկավար՝ երգի ուսուցչուհի Գ. Ղուլարյան)  և  անհատ կատարող աշակերտների երգերով:
Միջոցառումն ուղեկցվում էր  Եղեռնի զոհ դարձած մտավորականների մասին պատմող ցուցադրումներով, Ֆլորա Մարտիրոսյանի անզուգական կատարումներով (համակարգչային օպերատոր Ա. Ղիասյան):
Ավարտին հնչեց հայոց «Քոչարին», ու պարեց խումբը, պարեց՝ ապացուցելով, որ հայ ժողովուրդը կա, կլինի … ու մի օր «Քոչարին» կպարի Մասիսի լանջին…
Չէ, հորդիր, Արազ, թեկուզ այս մի բուռ նոր հայրենիքով,
Կչքվի դարը  ամենայն չարի,
Ու մենք կպարենք սուրբ հարսանիքով
Մասիսի վրա հայոց քոչարին…

Комментариев нет:

Отправить комментарий