Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ Իջևանի N3 հիմնական դպրոցում հայտարարվել էր արիության միամսյակ:
Դպրոցում կահավորվել է դասասենյակ, որն արտացոլում
է հայոց բանակի փառապանծ ուղին: Դասասենյակը
անվանակոչվել է դպրոցի նախկին սան՝ պատերազմի
դաշտում արիաբար զոհված զինվոր՝ Մելիք Փրկիչի
Օքմինյանի հիշատակին:
Հոբելյանական ամիսը եզրափակվեց տոնական միջոցառմամբ,
որը կազմակերպել էր դպրոցի աշխորհուրդը ՄԿԱ
գծով փոխտնօրեն Ն. Աթաբեկյանի, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Վ. Նորիկյանի, զինղեկ
Գ. Սառիկյանի և օպերատոր Մ. Այդինյանի օժանդակությամբ:
Միջոցառման հյուրերի կազմում էին նաև Մելիք Օքմինյանի հարազատները:
Երկրապահ Կամավորական
Միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից Մելիք Օքմինյանի
մորը հուշամեդալ հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը: