Այո՛, մենք կայինք նրանից առաջ,
Քիչ թե շատ՝ կար հաց,
Եվ ունեինք ջուր,
Սակայն նա եկավ, որ սնու՜նդ սնունդ դառնա,
Ծնվեց, որ ծնենք,
Եղավ, որ լինենք,
Եվ անմահացավ,
Որ անմահանանք...
405թ. Տարոնի Հացեկաց գյուղի Վարդան անունով երանելի մարդու որդին՝ Մեսրոպ Մաշտոցը՝ Աստծու նման արարեց հայոց այբուբենը...
Մեկ միջոցառման սահմաններում հնարավոր չէ ներկայացնել հայ մտքի բոլոր հանճարներին, ներկայացվեց մի փոքր աստղաբույլ: Ներկայացվեց յուրովի, դարաշրջանին հատուկ երանգներով, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները:
ՙՄիջոցառման մասնակիցները՚ ոսկեդարի, միջնադարի և ներկա դարաշրջանի պատմիչները, փիլիսոփաներն ու գրողներն էին: Հնչեցին շարականներ, որոնց կատարումները հիացրեցին հանդիսատեսին և հյուրերին:
Комментариев нет:
Отправить комментарий