Բանավեճի ակումբի անդամները և ակտիվ այլ աշակերտներ հերթական անգամ հավաքվել էին՝ կիսելու իրենց կարծիքներն ու մտքերը: Թեման ընտրել էին մի քանի ակտիվիստներ:
Հավաքվածները, ըստ իրենց կարծիքների, բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը համարում նախանձը համարում էր դրական հատկանիշ, որը առաջացնում էր մրցակցություն: Նրանց կարծիքով բարի նախանձ ունեցող մարդիկ միշտ ձգտում են կատարելության, ցանկանում են լինել առաջինն ու ամենալավը:
Վերջում բանավեճի ակումբի անդամները ամփոփելով թեման կոչ արեցին բոլոր ներկաներին լինել բարի, ուրախանալ շրջապատի ձեռքբերումներով և օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Հավաքվածները, ըստ իրենց կարծիքների, բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը համարում նախանձը համարում էր դրական հատկանիշ, որը առաջացնում էր մրցակցություն: Նրանց կարծիքով բարի նախանձ ունեցող մարդիկ միշտ ձգտում են կատարելության, ցանկանում են լինել առաջինն ու ամենալավը:
Մյուս խմբի կարծիքով, ինչպիսի որակավորում էլ տրվի նախանձին՝ այն բացասական հատկանիշ է: Պարտադիր չէ ուրիշին նախանձելով ձգտել ավելիին, կարելի է ուղղակի լինել բարի, ուրախանալ ուրիշի հաջողություններով: Երբեք ուրիշի նվաճումները իրենց անհաջողությունները չհամարել:
Բանավեճի մասնակիցները շատ ակտիվ էին: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր ցույց տալ, որ իր տեսակետը ճիշտ է և մյուսներին փորձում էր համոզել: Վերջում բանավեճի ակումբի անդամները ամփոփելով թեման կոչ արեցին բոլոր ներկաներին լինել բարի, ուրախանալ շրջապատի ձեռքբերումներով և օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Комментариев нет:
Отправить комментарий