Նոյեմբերի 14-ին սովորականից ավելի ոգևորություն էր տիրում աշխորհրդի սենյակում: Հավաքվել էր աշխորհրդի ամբողջ կազմը: Նրանք միաբերան որոշեցին կոչով դիմել դպրոցի բոլոր աշակերտներին և մասնակից դառնալ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը: Արագ գրի առան կոչը և շտապեցին ռադիոյով հաղորդել իրենց մտադրության մասին:
«Սիրելի աշակերտներ, նոյեմբերի 22-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնը, որը եզրափակում է համահայկական դրամահավաքը: Հանգանակված գումարները կուղղվեն ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը: Դպրոցի աշակերտական խորհուրդը կոչ է անում աջակցել այդ նախաձեռնությանը և մասնակից դառնալ հավաքական ուժով մեր հայրենիքը շենացնելու գործին:»
Նրանց ոգևորությունը փոխանցվեց աշակերտներին, ինչու չէ, նաև ուսուցիչներին: Մի քանի օրվա մեջ կազմակերպվեց դրամահավաքը, որին մասնակցեցին աշակերտները, ուսուցիչները և դպրոցի ամբողջ կոլեկտիվը: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում, բայց որ գլխավորն է, զգալով իր ավանդի խիստ անհրաժեշտությունն ու կարևորությունը մեր հայրենիքի գոյատևման ու շենացման գործում, հավաքվեց 50500 դրամ, որն էլ փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մենք հպարտ ենք, որ մասնակից ենք մեր հայրենիքի սահմանների, սահմանամերձ տարածքների ամրապնդման ու շենացման գործին:
Ռոբերտ Փալանդուզյան
Մեդիա ակումբի անդամ
«Սիրելի աշակերտներ, նոյեմբերի 22-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնը, որը եզրափակում է համահայկական դրամահավաքը: Հանգանակված գումարները կուղղվեն ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը: Դպրոցի աշակերտական խորհուրդը կոչ է անում աջակցել այդ նախաձեռնությանը և մասնակից դառնալ հավաքական ուժով մեր հայրենիքը շենացնելու գործին:»
Ռոբերտ Փալանդուզյան
Մեդիա ակումբի անդամ
Комментариев нет:
Отправить комментарий