понедельник, 15 октября 2012 г.

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի ուսուցի՛չ

  Աշնանային  մի պայծառ ու առանձնահատուկ օր էր:  Ակամա  քայլերս  ուղղեցի  դեպի  հարազատ  դպրոց...
         Դպրոցում  տարօրինակ  աշխուժություն  էր  տիրում:  Պատի  թերթերն  ու  ժպտադեմ  մանուկների  շնորհավորանքները    հուշում  էին  բոլորին  օրվա  խորհրդի  մասին:
Ավարտվեց  առաջին  ժամը:
__Ուշադրություն,  ուշադրություն:  Խոսում  է  Իջևանի  հ.3 դպրոցի  ռադիոհանգույցը:  Մեր  շատ  սիրելի  ուսուցիչնե՛ր,  շնորհավորում  ենք  Ձեզ  մասնագիտական տոնի  առթիվ...
և  բազում   բարեմաղթանքներ  ու  ցանկություններ:
     Յուրաքանչյուր  դասամիջոցի  բարձրախոսը տրամադրվում  էր  մի  դասարանի,  որոնք  իրենց  ունակություններով  յուրօրինակ  շնորհավորանքներ  էին  հղում  ուսուցիչներին:
     Տոնական օրվա  եզրափակումը  կատարեցին  ասմունքի  և  երգի  խմբակների  աշակերտները:  Գեղեցիկ կահավորված և  զարդարված  աշակերտական  խորհրդի սենյակ էին   հրավիրվել  ուսուցիչները:  Միջոցառման մասնակիցները  շնորհավորանքի և  երախտիքի  խոսքեր  հղեցին  մեծ  ուսուցչապետից՝  Մեսրոպ  Մաշտոցից  մինչև   մերօրյա  հերոս  ուսուցիչներին:
   Ուսուցիչ  ծնվում  են,   այլ  ոչ թե   դառնում:
   Որքան  էլ  դժվար ու  պատասխանատու  է  ուսուցչի  աշխատանքը,  նույնքան  էլ  հետաքրքիր  է ու  բազմաբովանդակ:  Միջոցառման  վերջում  ներկայացվեցին հումորային  մանրապատումներ.
   _Ընկեր Առաքելյան,  երեխային  չկատարած  գործի համար  պատժու՞մ են:
   _ Իհարկե, ո՛չ:
   _Բայց ես տնայինս  չեմ  կատարել:


   Միջոցառման ամբողջ  ընթացքը  ուղեկցվում  էր  երգչախմբի երգով:
Բարձր  էր  բոլորի տրամադրությունը:  Ուսուցիչնները  հպարտ  էին  իրենց   շնորհալի   աշակերտներով,  իսկ  աշակերտները  երախտապարտ  անմնացորդ  նվիրումի  և  ծնողական ջերմ  վերաբերմունքի  համար:

Комментариев нет:

Отправить комментарий