Որքան մարդը բարի է, այնքան ավելի շատ է
ուրիշների մեջ բարություն տեսնում:
Բլեզ Պասկալ
Փետրվարի 17-ը բարիության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնը ոչ պաշտոնական է, բայց խորիմաստ:
Շտապեք բարություն անել, բայց ոչ միայն այսօր, այլ ամբողջ տարին և ամբողջ կյանքում: Այսպիսի կարգախոս ուներ այսօրվա հավաքույթ: Հավաքվել էին աշխորհրդի անդամները, մեդիա ակումբի և բանավեճի ակումբի անդամները: Մեկը մեկի հերթ չտալով պատմում էին կատարած ու լսած բարի գործերի մասին, ներկայացնում էին առածներ ու աֆորիզմեր բարու և չարի հակամարտության մասին:Առաջադրում էին իրադրություններ, ներկայացնում իրենց վարքագիծը տվյալ իրադրության մեջ:

Հավաքույթը, որն ի սկզբանե պետք է բանավեճ լիներ, համերաշխության, հանդուրժողականության և համաձայնության հիանալի դաս էր ներկաների համար: Բոլորը համաձայն էին, որ բարությունը կփրկի մարդկությանը, չարությունը կհասցնի կործանման: Լինենք բարի մեր բարեկամի, ընկերոջ, հարազատի ... նկատմամբ:
Комментариев нет:
Отправить комментарий