Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Եղիշե Չարենց
5 Ա դասարանում դասղեկ Ա. Խեմչյանը դասղեկի ժամը նվիրել էր գրքի տոնին: Դասի նպատակն էր սեր արթնացնել ընթերցանության ու գրքի նկատմամբ:
Հ. Թումանյանի, Վ. Սարոյանի և Գ. Նժդեհի խոսքերն ու խրատները դասը դարձրին էլ ավելի խորիմաստ ու ուսանելի: Նշվեց նաև, որ այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքն է: Այս խորհուրդը միայն սիմվոլիկ չէ, այլ պետք է յուրաքանչյուրը յուրովի աջակցի այդ երևույթին:
Դասի վերջում չմոռացան օրվա մյուս խորհուրդը` փետրվար 20-ը նաև գիրք նվիրելու օր է: Երեխաները միմյանց նվիրեցին հանելուկների գրքեր և որոշեցին օրը դարձնել ավանդական:
Комментариев нет:
Отправить комментарий