среда, 25 апреля 2012 г.

Ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին...

  Մեծ Եղեռնի  97-րդ տարելիցին  նվիրված  միջոցառում  էր  կազմակերպվել  5 ա  դասարանում  /դասղեկ Անահիտ Խեմչյան/:
Միջոցառման  ընթացքում  երեխաները  կարևոր  տեղեկություններ  ներկայացրին  Եղեռնի  դեպքերի,  թուրքերի  վայրագությունների  և  համայն  աշխարհի  լռության  մասին...
  Միջոցառման ընթացքում  հնչեցին  բանաստեղծություններ  նվիրված  Մեծ  Եղեռնի  զոհերի  հիշատակին:  Հնչեցին  նաև  Եղեռնին  զոհ  դարձած  մեր  մեծերի  ստեղծագործությունները:  Բեմադրվեցին  դրվագներ  Գրիգոր  Զոհրապի  և  Կոմիտասի  կյանքից:
  Ասմունքն  ընդհատվում  էր  հայրենասիրական  երգ  ու  պարով,  իսկ  Կոմիտասի  անմահ  ստեղծագործությունները  կարծես  զգացնել  էին  տալիս  այն  եղեռնական  օրերի  ցավն  ու  վիշտը:
Երեխաների  շուրթերով  մեկ  անգամ  ևս  հնչեց,  որ  այդ  ազգային  ցավն  ու  մորմոքը  տարիների  ընթացքում  չեն  մոռացվել:  Նրանք  համայն  մարդկությանը  զգոնության  կոչ  արեցին.  «Ճանաչե'ք  և  դատապարտե'ք  այդպիսի  ոճրագործությունները`  հետագայում  չկրկնվելու  համար»

понедельник, 2 апреля 2012 г.

Յուրաքանչյուրը հաղթում է յուրովի

   

Արտասովոր աշխուժություն  էր  տիրում  Իջևանի  «Հույսի Կամուրջ»  ՀԿ-ի դահլիճում:  Մայրաքաղաքից  ժամանել  էր  թատերական  խումբ,  որն  էլ  ներկայացրեց  «Յուրաքանչյուրը,  անկախ  իր  առողջական վիճակից,  կարող  է  հաղթել  իր  ձևով»  ներկայացումը:


 
      


Ներկայացումը  պատմություն  էր  մի  տղայի  մասին,  որը  չէր  կարողանում  քայլել,  բայց  ընդգրկված  էր  ֆուտբոլային  թիմում:  Մրցման  ժամանակ  նա  չի  կարողանում  խաղադաշտում  աջակցել  ընկերներին,  բայց  իր  օգտակար  խորհուրդներով  օգնում  է  թիմին:  Նրանք  հաղթում  են:  
Այո,  այդ  տղան  էլ  է  հաղթում,  հաղթում  է  իր  ձևով`  յուրովի:

մեդիա  ակումբից`
Արփինե  Վերանյան 
Ռոբերտ  Փալանդուզյան

вторник, 27 марта 2012 г.

Հայրենասիրության դաս

                           Հավերժ  է  այն  ազգը,  որ  ունի
                 հայրենանվեր,  զարգացած   ու  կրթված 
                սերունդ:
Հայրենասիրության  դաս  էր  4 բ  դասարանում  /դասվար  Մարետա  Անտոնյան/:  Թոթովախոս  մանուկների  շուրթերով  խոսում  էին  Մեծն  Վարդանը,  Զորավար  Անդրանիկը,  հայդուկապետ  Գարեգին  Նժդեհը,  մեր  ժամանակների  հերոսները...


Ներկայացվեցին  պատառիկներ  հայկական  ժողովրդական  ավանդույթներից, հնչեցին  հայրենասիրական  և  ազատատենչ  երգեր  ու  պարեր:
Կարծես   մի  ֆիլմ  էր,  որը   սկսում   էր   տառեր  գյուտով  և  վերջնական  հանգրվանը  գտնում հայոց  անկախ  Հայաստանում:  Այդ  ֆիլմում  կարոտ  կար  միացյալ  Հայաստանի  կառուցման  և  երազանք`  տեսնել  ամբողջական  Հայաստանը`  իր  կորուսյալ  և  վտարանդի  որդիներով:
                    



                       


вторник, 21 февраля 2012 г.

Գրքի տոն

           Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Եղիշե  Չարենց

 5 Ա դասարանում դասղեկ Ա. Խեմչյանը  դասղեկի  ժամը  նվիրել  էր  գրքի  տոնին:    Դասի նպատակն  էր սեր  արթնացնել  ընթերցանության  ու  գրքի նկատմամբ:
        Հ. Թումանյանի,  Վ.  Սարոյանի  և  Գ. Նժդեհի  խոսքերն  ու  խրատները   դասը դարձրին  էլ  ավելի  խորիմաստ   ու  ուսանելի:   Նշվեց  նաև,  որ  այս  տարի  Երևանը  գրքի համաշխարհային մայրաքաղաքն  է:  Այս  խորհուրդը  միայն սիմվոլիկ  չէ, այլ  պետք  է յուրաքանչյուրը  յուրովի աջակցի  այդ  երևույթին:

                                       



Դասի  վերջում չմոռացան  օրվա  մյուս  խորհուրդը`  փետրվար 20-ը  նաև  գիրք  նվիրելու  օր  է: Երեխաները  միմյանց  նվիրեցին  հանելուկների գրքեր և  որոշեցին  օրը  դարձնել  ավանդական:

пятница, 17 февраля 2012 г.

Բարություն ամեն օր

                                                Որքան մարդը բարի է, այնքան ավելի շատ է                  
                                                 ուրիշների մեջ բարություն տեսնում:   
                                                                                    Բլեզ Պասկալ


Փետրվարի 17-ը   բարիության ինքնաբուխ արտահայտման միջազգային  օրն  է:  Տոնը  ոչ  պաշտոնական  է,  բայց  խորիմաստ:
Շտապեք  բարություն  անել,  բայց  ոչ  միայն այսօր,  այլ  ամբողջ  տարին  և  ամբողջ  կյանքում:  Այսպիսի  կարգախոս  ուներ  այսօրվա  հավաքույթ:  Հավաքվել  էին  աշխորհրդի  անդամները,  մեդիա  ակումբի  և  բանավեճի  ակումբի  անդամները:  Մեկը  մեկի  հերթ  չտալով  պատմում  էին  կատարած  ու  լսած բարի  գործերի մասին, ներկայացնում  էին  առածներ  ու  աֆորիզմեր  բարու  և  չարի  հակամարտության մասին:Առաջադրում  էին  իրադրություններ,  ներկայացնում  իրենց  վարքագիծը  տվյալ  իրադրության  մեջ:


Հավաքույթը,  որն  ի  սկզբանե  պետք  է  բանավեճ  լիներ,  համերաշխության,  հանդուրժողականության  և համաձայնության  հիանալի  դաս  էր  ներկաների  համար:  Բոլորը  համաձայն  էին,  որ  բարությունը  կփրկի  մարդկությանը,  չարությունը  կհասցնի կործանման:  Լինենք  բարի  մեր  բարեկամի,  ընկերոջ,  հարազատի  ...  նկատմամբ:  

вторник, 20 декабря 2011 г.

Ամանորյա միջոցառումներ

Մեկնարկեցին  ամանորյա  միջոցառումները  դպրոցում...
         
                                 

           

                             
                     

      

          
                     

           

четверг, 1 декабря 2011 г.

Աշխորհրդի նախագահի վերընտրություն

   
Օրերս աշխորհրդի  նախագահի  վերընտրություն  էր  Իջևանի  հ.  3  հիմնական  դպրոցում: 
  Նախագահի  թեկնածուներ  էին  առաջադրվել  7  աշակերտներ:  Աշակերտական  ընդհանուր  ժողովում  նրանք  ներկայացրին  իրենց  նախընտրական  ծրագրերը  և  բուկլետները:       

Ընտրական հանձնախումբը մեծ ոգևորվածությամբ  էր  նախապատրաստվել  ընտրություններին:  Ցուցակները  պատրաստ  էին, քվեաթերթիկները պատրաստ  ու  ստորագրված  էին,   ընտրական տեղամասը  ձևավորված: 
Ընտրությունները  սկսվեցին  10:30-ին: 180  աշակերտից  ընտրությանը  մասնակցեցին  167-ը:  
Քվեատուփի  բացմանը  ընտրական  հանձնախմբի  հետ  ներկա  էին  նաև  <Հույսի  կամուրջ> ՀԿ-ի  ներկայացուցիչ,  դասղեկներ:  


 Ձայների  հաշվարկի արդյունքում  աշխորհրդի  նախագահ  ընտրվեց  7-րդ  բ  դասարանի  աշակերտ  Մհեր  Վահագնի  Առաքելյանը:
Շնորհավորում  ենք  Մհերին,  ցանկանում հաջողություններ  ուսման  և  հասարակական  աշխատանքում: