воскресенье, 20 ноября 2022 г.

ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ



Հայ ժողովրդի երաժշտական կենցաղում տարածված ժողովրդական նվագարանների, ինչպես նաև գործիքային երաժշտության կատարողական ավանդույթների պահպանման ու զարգացման գործը այսօր դարձել է հետաքրքրությունների ու գիտական ուսումնասիրությունների առարկա:
Այսօր՝ առավել քան երբևէ, կարևոր է պահպանել ազգային ինքնությունը և սերունդներին փոխանցել հայ մշակութային ավանդույթները։
Մոտ մեկ ամիս է Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում թևածում է հայ ազգային երգն ու երաժշտությունը՝ ազգային նվագարանների նվագակցությամբ։ Նախագծային աշխատանքը, որն իրականացրեցին 7-րդ դասարանների մի խումբ աշակերտներ /երաժշտության ուսուցչուհի Գայանե Ղուլարյանի ղեկավարությամբ/, ներկայացրեցին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ /ԹԳՀԳ ուսուցչուհի Մարիամ Այդինյանի ղեկավարությամբ/։

четверг, 28 апреля 2016 г.

Ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի



        Իջևանի N 3 հիմնական դպրոցում աշխորհրդի անդամներն ու դպրոցի ակտիվիստները կազմակերպել էին միջոցառում նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

       Միջոցառումն սկսվեց պարային ներկայացմամբ, որը խորհրդանշում էր Ծիծեռնակաբերդի հուշակոթողն ու ավարտվեց մոմավառությամբ: Նազանի աղջիկները հեզությամբ ներկայացրին կոթողն ու առ երկինք ուղղեցին իրենց հայացքներն ու աղոթքները: Այնուհետև աշակերտները ներկայացրին մեր պատմության արյունոտ էջերը և հավատը մեր պայծառ ապագայի նկատմամբ: Երդվեցին ֆիդայիների օրինակով, որ պատվով կշարունակեն մեր նորօրյա հերոսների սխրանքները և թույլ չեն տա նոր 1915-եր…

        Աշխորհրդին աջակից և խորհրդատու էին դպրոցի ՄԿԱ կազմակերպիչ Նարին Աթաբեկյանը, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Վարդուհի Նորիկյանը և օպերատոր Մարիամ Այդինյանը:

суббота, 9 апреля 2016 г.

Հայոց արծիվներին

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

понедельник, 22 февраля 2016 г.

Հայոց բանակի 24-րդ տարեդարձ



 Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ Իջևանի N3 հիմնական դպրոցում հայտարարվել էր արիության միամսյակ:
Դպրոցում կահավորվել է դասասենյակ, որն արտացոլում է   հայոց բանակի փառապանծ ուղին: Դասասենյակը անվանակոչվել է դպրոցի նախկին սան՝  պատերազմի դաշտում արիաբար զոհված  զինվոր՝ Մելիք Փրկիչի Օքմինյանի  հիշատակին:
Հոբելյանական ամիսը եզրափակվեց տոնական միջոցառմամբ, որը կազմակերպել էր դպրոցի աշխորհուրդը  ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Աթաբեկյանի, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Վ. Նորիկյանի, զինղեկ Գ. Սառիկյանի  և օպերատոր Մ. Այդինյանի օժանդակությամբ: Միջոցառման հյուրերի կազմում էին նաև Մելիք Օքմինյանի հարազատները:  

Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից  Մելիք Օքմինյանի մորը հուշամեդալ հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը:

пятница, 25 апреля 2014 г.

Հիշում ու սգում ենք

Վշտեր կան, որոնց մոռացումը  վարդեր կբանա կենաց պարտեզում.
Վշտեր կան, սակայն, որոնց մոռացումը մայր է նոր վշտերի…

1915թ. անջնջելի հետք է թողել հայոց պատմության մեջ:  Այն այդ պատմության ամենաողբերգական էջն է,  որը մոռանալ հնարավոր չէ: 99 տարի է հայ ժողովուրդը աշխարհի բոլոր ծայրերում իր ձայնն է բարձրացնում աշխարհի խիղճն արթնացնելու և հատուցում ստանալու ակնկալիքով (չնայած հատուցումը չի բուժի վերքերը,  որոնք տարիների ընթացքում սպիի չեն վերածվել, որովհետև անընդհատ նույն տաճիկը թարմացնում է այդ վերքը): 
Աշխարհի խղճի ու անտարբերության վրա էին դրել իրենց հույս Հիտլերն ու նրա ռազմական ապարատը, երբ սանձազերծեցին II համաշխարհային պատերազմն ու մահվան ճամբարներում (Օսվենցիմ,Բուխենվալդ) հազարավոր անմեղ  մարդկանց դատապարտեցին տանջանքների ու մահվան՝  առաջնորդվելով  Հիտլերի՝   «Այսօր ո՞վ  է հիշում հայերի ցեղասպանությունը»  խոսքով:

Եվ ասում եմ ձեզ՝ ուշացածի պես.
-Մե՜ր, նախ մեր, լոկ մե՜ր ապրածը հետո վերապրեց ինքը՝ աշխարհը համայն, երբ Վիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց.  երբ Թալեաթը ծնեց Հեբբելսին.  երբ  չեթեն իրեն էսէս անվանեց, և ենիչերին կոչվեց գեստապո…
Այսօր, երբ մենք կանգնած ենք Եղեռնի 100-ամյակի շեմին, ցավով ենք հիշում դարեր շարունակ կռվախնձոր դարձած Հայաստան աշխարհի հերոսական պատմության սև  էջը, հարգում հիշատակը 1,5 միլիոն անմեղ  զոհերի, որոնց թվում էին  100-ավոր  մտավորականներ:
Հիշում ենք, հարգում, պահանջում  ամբողջ աշխարհից  դատապարտել Օսմանյան կայսրության ոճրագործությունը:
Հիշում ենք, հարգում  հիշատակն  անմեղ  զոհերի ու ասում ի լուր աշխարհի, որ Հայաստանն ու  հայ ժողովուրդը եղել են, կան ու կլինեն…
Իջևանի N 3 հիմնական դպրոցի ՄԿԱ կազմակերպիչ Ս. Մկրտումյանը այս ոգով էր կազմակերպել ՄԵԾ ԵՂԵՌՆԻ   զոհերի հիշատակին նվիրված  միջոցառումը: Հուզիչ էր մուտքը՝  գաղթականների տեսարաններով, որը ուղեկցվում էր պարուհիների անհնազանդ ու խրոխտ պարով:  Պարի վերջում նրանք պատկերեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

понедельник, 10 марта 2014 г.

Սերը ներշնչանքի աղբյուր

Օրերս  դպրոցում  անցկացվեց միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:

 
Միջոցառման կազմակերպիչ Ս. Մկրտումյանը, շեղվելով ավանդականից,  ներկայացրեց հայ նշանավոր բանաստեղծների սիրելի կանանց, որոնք կյանքի տարբեր շրջաններում ներշնչանքի աղբյուր են դարձել նրանց համար: Չէ որ գրողներն իրենց կյանքի վեպը դարձնում են գրականություն:
                               

Աշակերտները խանդավառությամբ ներկայացրին այդ վեպը, ներշնչանքով երգեցին երգեր, որոնք ստեղծվել են Սայաթ-Նովայի, ՀամոՍահյանի, Շիրազի, Սևակի և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա: