Երեխաները ներկայացրին պետական և կենդանի խորհրդանիշների ընդունման, ստեղծման և պատմական այլ տեղեկություններ: Ներկայացումից, ասմունքից ու երգից բացի, նրանք խորհրդանիշները ներկայացրել էին նկարների օգնությամբ:
Դասին ներկա էին դպրոցի կազմակերպիչ Ս. Մկրտումյանը և ուսուցիչներ: Նրանք շնորհակալություն հայտնեցին երեխաներին այդքան հաճելի ակնթարթներ պարգևելու համար: Հատուկ գովասանքի արժանացավ դասղեկ Կարինե Շաքարյանը երեխաների մեջ ինքնուրույն ու ստեղծագործական մտածողություն, կազմակերպչական հմտություններ ձևավորելու համար: