вторник, 20 декабря 2011 г.
четверг, 1 декабря 2011 г.
Աշխորհրդի նախագահի վերընտրություն
Օրերս աշխորհրդի նախագահի վերընտրություն էր Իջևանի հ. 3 հիմնական դպրոցում:
Նախագահի թեկնածուներ էին առաջադրվել 7 աշակերտներ: Աշակերտական ընդհանուր ժողովում նրանք ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը և բուկլետները:

Ընտրական հանձնախումբը մեծ ոգևորվածությամբ էր նախապատրաստվել ընտրություններին: Ցուցակները պատրաստ էին, քվեաթերթիկները
պատրաստ ու ստորագրված էին, ընտրական տեղամասը ձևավորված:

Քվեատուփի բացմանը ընտրական հանձնախմբի հետ ներկա էին նաև <Հույսի կամուրջ> ՀԿ-ի ներկայացուցիչ, դասղեկներ:

Շնորհավորում ենք Մհերին, ցանկանում հաջողություններ ուսման և հասարակական աշխատանքում:
среда, 9 ноября 2011 г.
Կյանքն առանց բռնության
Նոյեմբերի 3-ին և 11-ին Իջևանի հ. 3 հիմնական դպրոցում անցկացվեցին սեմինարներ: Այն շարունակությունն էր ծաղկաձորյան սեմինարների և նպատակ ուներ աշակերտներին ծանոթացնել բռնության տեսակներին, նրա դեմ պայքարի միջոցներին: Հավաքի ամենակարևոր նպատակն էր աշակերտների մեջ սերմանել բարու և գեղեցիկի հատիկներ կյանքում երբեք բռնություն չկիրառելու համար:
Սեմինարին մասնակցում էին աշխորհրդի անդամները և շնորհալի շատ աշակերտներ: Սկսված բանավեճը ուղեկցվում էր կոնկրետ օրինակների և ականատես դեպքերի քննարկումով:
Նշվեց, որ նոյեմբերի 19-ը բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ օրվան նվիրված դպրոցում հայտարարվեց նկարների մրցույթ «Կյանքն առանց բռնության» թեմայով:
Սեմինարի կազմակերպիչներն ու մասնակիցները որոշեցին սեմինարներին մասնակից դարձնել նաև ծնողխորհրդի անդամներին, հետագայում ունկնդիրների և մասնակիցների շրջանակը էլ ավելի լայնացնելու նպատակով:

воскресенье, 25 сентября 2011 г.
Բաց դաս
Երեխաները ներկայացրին պետական և կենդանի խորհրդանիշների ընդունման, ստեղծման և պատմական այլ տեղեկություններ: Ներկայացումից, ասմունքից ու երգից բացի, նրանք խորհրդանիշները ներկայացրել էին նկարների օգնությամբ:
Դասին ներկա էին դպրոցի կազմակերպիչ Ս. Մկրտումյանը և ուսուցիչներ: Նրանք շնորհակալություն հայտնեցին երեխաներին այդքան հաճելի ակնթարթներ պարգևելու համար: Հատուկ գովասանքի արժանացավ դասղեկ Կարինե Շաքարյանը երեխաների մեջ ինքնուրույն ու ստեղծագործական մտածողություն, կազմակերպչական հմտություններ ձևավորելու համար:
вторник, 20 сентября 2011 г.
Անկախ Հայաստանը մենք ենք
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սկսվեց անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումը: Հանդիսության պատվավոր «հյուրերն» էին ազգային հերոսներ Վարդան Մամիկոնյանը, Գարեգին Նժդեհը, Վազգեն Սարգսյանն ու Մոնթե Մելքոնյանը: Նրանք իրենց պատգամներով ու խորհուրդներով երեխաներին սովորեցնում էին սիրել հայ գիրն ու գրականությունը, անաղարտ պահել մայրենին, ամուր պաշտպանել հող հայրենին:
Եվ որ ամենակարևորն է` պահպանել հերոսների արյամբ ձեռք բերված անկախությունը: 1918 թ. մայիսի 28-ին մենք ձեռք բերեցինք անկախություն, բայց այն երկար պահպանել մեզ չհաջողվեց:
Միջոցառումը համեմված էր ազգային երգ ու պարով:
Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին անկախության 20 ամյակի առթիվ, տնօրեն Վ, Ստեփանյանը մաղթեց բոլորին անամպ երկինք, ստեղծագործ աշխատանք ազատ, անկախ հայրենիքում: Նա ներկաների անունից շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և աշակերտներին: Հատուկ շնորհակալություն դպրոցի կազմակերպիչ Սուսաննա Մկրտումյանին, երգչախմբի ղեկավար Գայանե Ղուլարյանին և օպերատոր Մարիամ Այդինյանին:

четверг, 1 сентября 2011 г.
Գիտելիքը հզոր զենք է
Սեպտեմբերի 1-յան ավանդական տոնախմբություն էր դպրոցի բակում: Տոնի մասնակիցներին իրենց բարեմաղթանքներով շնորհավորեցին դպրոցի տնօրեն Վ. Ստեփանյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, փոխմարզպետ Լ. Սարգսյանը, գնդապետ Մախսուդյանը, ուսուցիչներ և աշակերտներ:
Նրանք առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորեցին առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Նրանք էլ կարծես մանկացել ու վերհիշում էին իրենց դպրոցական առաջին օրը:
четверг, 16 июня 2011 г.
Մեր հավատարիմ ուղեկից գիրքը
Օրերս դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի նիստ: Օրակարգային հարցերից մեկը հետաքրքիր դասեր անցկացնելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործում էր : Ինչպես նշեց զեկուցող Մարիամ Այդինյանը, համացանցը լեցուն է կրթական ռեսուրսներով, կարևոր է օգտագործել պիտանին, տեղյակ լինել այդ ռեսուրսների լինելիության մասին: Եվ ինչու չէ, նաև ավելացնել այդ ռեսուսները սեփական փորձով ստեղծած նյութերով:Քննարկումներից հետո նշվեցին այն ուսումնական կայքերի անվանումները, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին օգտագործել բազմաբնույթ կրթական ռեսուրսներ /www.safe.am, www.armedu.am, www.aniedu.am, www.mediaeducation.am և այլն/:
Ներկայացվեց նաև <Իմ մասին> ծրագրի շրջանակներում ստեղծվելիք բլոգների մասին, որտեղ աշակերտները կներկայացնեն աշակերտական խորհրդի աշխատանքները: Վերջում գրադարանին նվիրվեց էլեկտրոնային գրքերի փաթեթ, որն իր մեջ ներառում է մոտ 1000 տարբեր ժանրերի գրքեր: Գրքերը <Իմ մասին> ծրագրի նվերն էր դպրոցին:

пятница, 3 июня 2011 г.
Բարի երթ շրջանավարտներին
Հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկեցին ավարտական քննությունները:
Իջևանի N 3 հիմնական դպրոցում 47 շրջանավարտներ ավարտական քննություն են հանձնում բնագիտություն առարկայից: Նրանցից 27-ը ընտրել են աշխարհագրություն, իսկ 20-ը' քիմիա առարկաները: Քննություններն անց են կացվում լուսավոր և հարմարավետ դահլիճներում:
Դպրոցի տնօրինությունը շրջանավարտների համար ստեղծել է հարմարավետ ու նպաստավոր պայմաններ լիարժեք ցուցաբերելու իրենց գիտելիքներն ու ունակությունները տվյալ քննական առարկայից:
Հաջողություններ մաղթենք մեր շրջանավարտներին:
понедельник, 16 мая 2011 г.
405 թվականին ամառային մի օր ցնծության մեջ էր Հայաստան աշխարհը: Այդ օրը Սահակ Պարթև կաթողիկոսը և ողջ ժաղովուրդը դիմավորում էին Մեսրոպ Մաշտոցին: Նա վերադառնում էր արտասահմանից` բերելով իր երկնած այբուբենը, հայոց այբուբենը:
Եվ այդ տոնը շարունակվեց դարեր ու դարեր...
Այդ տոնի շարունակությունն էր դպրոցի առաջին ա դասարանի <Այբբենարանի հրաժեշտ> միջոցառումը, որ կայացավ 2011 թ. մայիսի 13-ին: Տոնական զարդարված հանդիսությունների դահլիճում թոթովախոս մանուկները իրենց երախտիքի խոսքն էին ուղղում հայերենի առաջին ուսուցչին, իրենց առաջին ուսուցչուհուն` Քրիստինե Առաքելյանին: Նրանք երդվում էին անաղարտ պահել մայրենին, սրբորեն պահպանել նախնիների սուրբ ժառանգությունը: Միջոցառումը ընդմիջվում էր ուրախ երգ ու պարով:
Սիրելի փոքրիկներին իր շնորհավորանքի ջերմ խոսքերն ուղղեց դպրոցի տնօրեն Վ. Ստեփանյանը:

вторник, 10 мая 2011 г.
Նվիրվում է մեծ հաղթանակի 66-ամյակին
2011թ. մայիսի 7-ին դպրոցի միջոցառումների դահլիճում անցակացվեց միջոցառում 7 Ա դասարանի աշակերտների կողմից: Այն կազմակերպվել դասղեկ Ս. Սիմոնյանի նախաձեռնությամբ և նվիրված էր Մեծ Հայրենականի և Շուշիի հաղթանակներին:
Միջոցառման մասնակիցները լռությամբ հարգեցին բոլոր այն հերոսների հիշատակը, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն այսօրվա խաղաղ երկնքի:
Подписаться на:
Сообщения (Atom)